ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Արդյոք դու գիտե±ս,

Թե որքան շատ ես

Իմ հույզերի մեջ,

Ինչ ճոխ ես ներկում

Կտավներս պերճ,

Սուզում հույզերի

Անհունը անվերջ,

Հետո հանում վեր,

Խառնում աստղերին`

Անձիս կարգելով

Ցնորքիս գերին£

Ու չեմ հասկանում`

Ինչ վիհում եմ ես,

Ու չեմ ըմբռնում`

Արդյոք դու ինչպե±ս

Արեցիր այնպես,

Որ այս տարիքում

Իմ հոգու խորքում

Խենթ պատանու պես

ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ£

 

 

 

* * *

 

Տառապում է սիրտը իմ`

Նրա ընտրյալը չկա,

Հույս է դրել հավատքին,

Որ նե կգա, նե կգա£

 

Տրորվում է իմ հոգին`

Աչքերիս լույսը չկա,

Նրանք հառել են ճամփին,

Թե նե կգա, նե կգա£

 

Սիրտս ասում է մտքիս

(Իմ բորբ արյունը վկա).

Սերս հուր է ահագին,

Ա¯խ, նե կգա, նե կգա£

 

Այսպես սիրտս ու հոգիս

Տենչ ունեն մեծ ու հսկա

Ու կարգադրում են աչքիս`

Հարիր կգա, նե կգա£

 

 

 

* * *

 

Ամեն պատի մեջ ես մի դուռ տեսա

Ու որոշ դռներ ինձ պատ թվացին,

Դեպի մահ տանող թունելին հասա,

Բայց և ետ դարձա` ինչպես նորածին£

 

Աշխարհում բազում սենյակներ մտա`

Ուրվականի պես պատեր ճեղքելով,

Ա¯խ, ցավոք, ես ինձ մի տուն չգտա`

Հյուրանոցներում կյանքս վատնելով£

 

Բայց հոգիս էլի պատանի մնաց`

Չորացած գանգս պատեպատ տալով,

Ցանկացած սենյակ ինձ պալատ թվաց`

Թեկուզ մի ջարդած աթոռ գտնելով£

 

Քանդեք պատերը, աղաչում եմ ձեզ,

Սիրտս ծաղկազարդ դաշտ է որոնում,

Սիրո դռներն եմ էլի թակում ես

Այս սև պատերի ցամաք զնդանում£

 

Ամեն պատի մեջ ես մի դուռ տեսա,

Ու էլի սիրուս դուռը սև պատ է,

Քանդիր պատերս, իմ սիրո մուսա,

Մեջս դուռ ու պատ քանդող հավատն է£

 

 

* * *

 

Մի ռետին տվեք` անցյալս ջնջեմ,

Այսօր ես սիրուց հարբած ու քաջ եմ,

Ապագայիս նոր հույզ է նշմարվում,

Հոգիս  տանջվում է, սիրտս` ճմլվում£

 

Ուզում եմ նորից ճախրել մովերում,

Նորից կրակվել սիրո բովերում,

Որ գահակալեմ երկնի տարփանքին

Ու տիրակալեմ ողջ տիեզերքին£

 

Նորից կրկնեմ սայթաքներս հին,

Նորից հավատամ սին ցնորքներին,

Մոռացման մատնեմ բազում վերքերս,

Թող նորից հորդան անհագ կրքերս£

 

Կյանքիս մատյանի գիրը ուրանամ,

Ցավի հուշերս թող անէանան,

Այսօր ես սիրուց հարբած ու քաջ եմ…

Մի ռետին տվեք` անցյալս ջնջեմ£

Թողեք ձեր մեկնաբանությունը