Չարն է փռել թևերը
Խարխափներում այս խավար,
Ամեն մարդ իր հոգսերում
Լույս է փնտրում ու հնար£
Դարը բերել է բազում
Խնդիրներ բարդ ու դժվար,
Հոգիս նվվում է ցավից`
Սիրելիներիս համար£
Ախ, իմ անուշ ու բարի
Հարազատներ անհամար,
Ամեն ինչ լավ կլինի`
ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ£
Չարի գործիք իշխաններ
Միշտ եղել են դարեդար,
Աստըված աներ մեր գլխին
Մի իմաստուն արքա գար£
Ու տառապում է հոգիս,
Ո°չ դեղ ունեմ, ո°չ էլ ճար,
Հանճարեղ է սատանան,
Տեր իմ, Նեռին եդիս տար£
Ու թե իմ այս խոսքերից
Դուք համարեք ինձ հիմար,
Անգամ իմ թեժ թշնամիք,
ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ£
Դու ինձ անզգույշ հանկարծ չսիրես,
Ես այս աշխարհում ոչ մի բան չունեմ,
Սիրավառ սրտիս ունկն չդնես,
Ես փուչ դայլայլող անբույն թռչուն եմ£
Իսկ քեզ փառահեղ պալատն է սպասում,
Պուռպուռ թիկնոցը արքայահարսի,
Փույթ չէ, որ իմ բորբ արյունն է հոսում,
Ինձ տանում դեպ վեհ ծիրը Պառնասի£
Ես իմ փշերը պիտի տրորեմ,
Հետքերս երկնեն, կակաչներ ծնեն,
Բոկոտն քայլքս արյունով ջրեմ,
Աշխարհը մի քիչ խաշխաշով սնեմ£
Ու երբ վար նայես քո ապարանքից,
Դու ինձ կհիշես ու կվեհանաս,
Հրճվանքներ կապրես իմ կարմիր հետքից,
Մի անուշ հուշով դու կարբենաս£
Իսկ հիմա անզգույշ դու ինձ մի սիրիր,
Ես այս աշխարհում անբույն եմ, անմաս,
Միայն անունդ սրտիս նվիրիր,
Որ մի օր հետս վեր հանեմ Պառնաս£

