Արշալույսի նման վառ ես,
Վերջալույսի պես գեղանի,
Պոետների խոսքն ու բառն ես,
Հիվանդին դեղ ու սպեղանի:
Կանաչ, կարմիր վարդագույն ես
Ծիածանի պես բազմագույն,
Իմ նեկտարը ու իմ թույնն ես
Գիշերվա մութ ու շառագուն:
Առվակի պես կարկաչուն ես
Ու լճակի հարթ հայելի,
Իմ երազի զիլ թռչունն ես
Սևաչ եղնիկ, իմ նազելի:
Լիլիթ ջան, դու իմ առավոտն ես
Ու գիշերը լիալուսին,
Սրտիս դարմանն ու ցավոտն ես
Գրելու եմ, լոկ քո մասին:
Դու իմ հոգու մեղեդին ես,
Ու շուրթերիս քաղցրությունը,
Դու իմ մոտիկն ու անդինն ես
Իմ բերկրանքն ու վեհությունը:

