Արխիվ: Հուլիս, 2013

Աստվածների խաղերը

Ես քեզ տեսա ու հանկարծ կյանքս փոխեց իր դերը,
Այլ երանգներ վառեցին իմ տենչերի գույները:
Ես քեզ տեսա ու իմ մեջ խռնվեցին գետերը,
Ալիքները բարձրացրին վաղուց հանդարտ ծովերը:

Ես քեզ տեսա շրջվեցին գլխիվայր իմ մտքերը,
Գիժ փոթորիկը դարձավ իմ մշտական ընկերը:
Ու հասկացա, որ արդեն երերում են հիմքերը,
Կրկին ոչինչ չգիտեմ ու քաոսն է իմ վերը:

Ես քեզ տեսա ու հիմա հրաբուխն է իմ տերը,
Սիրտս լավա է թքում`այրում իմ հին գրերը:
Ես կրակն եմ շպրտում իմ թղթերն ու տետրերը,
Եվ մենք ջնջում ենք քեզ հետ բոլոր կիլոմետրերը:

Ես կրակին եմ տալիս իմ անցյալս ու օրերը,
Չեմ ցանկանում էլ խաղալ հտպիտ պոետիս դերը:
Դու ինձ նվեր տվեցիր տիեզերքի թագերը,
Քեզ ինձ տալով կարգեցիր արքաների դասերը:

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչ ասել է սերը,
Դու իմ առջև բացեցիր երջանկության դռները,
Աստվածային են դառնում իմ կրքերն ու հույզերը,
Ու վերանում եմ երկինք Օլիմպոսի ծիրերը:

Մի խոսքով ես քեզ տեսա ու շռնդաց աշխարհը,
Հիմա ճղճիմ են ու սին իմ անցյալի դերերը,
Հիմա երկնի մովերում ճախրում են մեր սրտերը,
Հիմա խաղում եմ ես լոկ աստվածների խաղերը: