Ներիր, սիրելիս, որ դառնացել եմ,
Սիրտս՝ սևացրել, աչքս թացել եմ,
Ուղղակի կյանքը ինձ փուշ է թվում,
Առանց քեզ հոգիս ցավում է, նվվում։
Ներիր, սիրելիս, որ վերացել եմ,
Ցնորհքներիս մեջ քեզ տիրացել եմ,
Ուղղակի քեզնով ճախրում եմ, փթթում,
Առանց քեզ ծաղկից լոկ թույն է թորվում։
Ու ներիր, որ քեզ հավատացել եմ,
Սրտիս դռները դեմդ բացել եմ,
Ուղղակի իմ մեջ դու իմն ես թվում,
Առանց քեզ կյանքիս օդը չի բավում։
Ուրեմն ներիր, որ դառնացել եմ,
Սիրտս՝ սևացրել, աչքս թացել եմ,
Իմ արցունքներով վարդերն են սնվում,
Իմ մորմոքներից երգեր են ծնվում։

