ես աշխարհ եկա, որ սիրտս բացեմ,
Ամեն-ամենքին հուրս տարածեմ,
Որ սառած մարդիկ ինձնով ջերմանան,
Իմ տեր Հիսուսին քիչ էլ մոտենան։
ես աշխարհ եկա, որ երգս երգեմ,
Գորշ հոգիները մի փոքր զուգեմ,
Որ մաղձը մարդիկ սրտներից հանեն,
Չար կյանքի խաչը քիչ թեթև տանեն։
ես աշխարհ եկա, որ կուռ մտածեմ,
Կյանքի իմաստի խորհուրդը բացեմ,
Որ մարդիկ իրենց կյանքը ճիշտ ապրեն,
երկնավոր հորս ջերմ երկրպագեն։
Ու աշխարհ եկա, որ այն քաղցրացնեմ,
Կյանքի նեկտարը քիչ ավելացնեմ,
ես աշխարհ եկա նաև որպեսզի
Աշխարհը մի քիչ խաշխաշ համտեսի։

