Սևակական

Դե արի պոետ ու մի խենթանա……
Գոչում էինք մոլի Արցախը մերնա,
Ողջ ազգս կանգնել դարձել մի բռունցք,
Աշխարհի ջանին չարորակ ուռուցք:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Մութ ու ցուրտ օրեր դժոխք, սատանա,
Մանկական աչքեր խոշոր, վախվորած,
Փարիզից Մոնթեն Ղարաբաղ գնաց:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Աշխարհի կենտրոն՝ հայեր Արմենիա,
Գլուխներդ դրված զոհասեղանին,
Կռվի էր գնում անբեղ պատանին:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Աղերսում էինք` կորչիր սատանա,
Սաղմը սոված էր, մեռավ մոր փորում,
Պապիկ, տատիկներ աղբ էին քչփորում:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Ծերունին սառած թաղթին կմնա,
Ասում էինք տխուր մի քիչ համբերենք,
Գարունը կգա ազգով նկարվենք:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Լոկ մորուց գիժը չի գժվի հիմա,
Գիշերով տնից թաքուն դուրս հանում,
Անդագաղ անտես դիակ էին տանում:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Արցախյան կռիվ, Պարգև քահանա,
Իշխանիկները հարցերը լուծում,
Առնետներ էին մարդկանցից բուծում:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Ամեն ինչ արա, միայն ողջ մնա,
Դաժան տարիներ ու մարդիկ տարտամ,
Ակն ընդ ական, ատամ ընդ ատամ:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Մայրն անզավակ անտեր մահանա,
Նորից գաղթական ու կռունկ նորից,
Ոչ ոք չէր ջոկում էլ թացը չորից:
Դե արի պոետ ու մի խենթանա……..
Ու հայը դատի հայը հասկանա,
Փոքրիկ երկիրս հյուսիս էլ ունի,
Երկրաշարժ ահեղ մարդիկ անտունի:

Դե արի պոետ ու մի խենթանա……..
Քո ընտանիքն էլ լուռ կանհետանա,
Ժաժքից շատ ու շատ ընտանիք փլվեց
Հենց այդ պատճառով ՄԻՐԱՇ-ն էլ գժվեց…..

Թողեք ձեր մեկնաբանությունը