գանձ անանցողիկ:

Երկինքը կամեց մեզ մեկտեղ տեսնել,
Սուտ ու կեղծիքի այս սին աշխարհում:
Քանզի կորցրել էր ինձ իմ աստվածն էլ,
Երևի վշտի սթանձր խավարում:
Զազրելի կյանքիս միակ լույս անմար,
Սիրտս միմիայն դու ես ջերմացնում:
Ինչքա՞ն գորշ տարիք արժեն ինձ համար,
Րոպեն, որես քեզ հետ եմ անցկացնում:
Ուրեմն հավերժ թող եղիցի լույս,
Մշկաբույր իմ սեր վաղորդյան ցողիկ,
Երազանք իմ ջինջ, իմ հավատ, իմ հույս
Մաքուր ադամանդ գանձ անանցողիկ:

Թողեք ձեր մեկնաբանությունը