ԵՍ ԲԱԽՏԱՎՈՐ ԵՄ
Ես քեզ սիրում եմսիրով խելագար,
Դե ինչ, սիրո մեջ բոլորն են ազատ:
Իմ մեջ մեռել են զգացմունքները այլ,
Ինձ հիմա միայն սերն է հարազատ:
Չեմ ուզում կրկնել բառեր հնացած,
<Ես քեզ սիրում եմ, դւ իմ հրեշտակ>:
Բայց դու հասկացիր, եթեսիրումեմ,
Ուրեմն միակն ես այս երկնքի տակ:
Այսօր դժվար է նայել անցյալիս,
Թվում է, թե քեզ ողջ կյանքս եմ սիրել:
Ու չեմ հասկանում, ասա սիրելիս,
Այսքան ժամանակ դու ու՞ր ես եղել:
Բայց եթե մի օր էլ ինձչսիրես,
Դու ինձ մի ասա, ես անկարող եմ:
Գնա’, հեռացի’ր, բայց միշտ իմացիր,
Քեզ ունեցել եմ` արդ բախտավոր եմ

