Միայն սիրում եմ
Օ, տե~ր իմ Աստված, այս ի±նչ կատարվեց,
Ես բոցերում եմ:
Իմ այս օրերում, այս ի±նչ շրջադարձ,
Նորից սիրում եմ:

Չեմ ուզում շրջել խրթին խոհերում,
Ասես պարում եմ:
Էլ ի~նչ կուռ մտքեր ու կյանքի իմաստ,
Հիմա սիրում եմ:

Թող ուրիշները այժմ որոնեն,
Ես վայելում եմ:
Նրանք թող բացեն մութ հեռուները,
Իսկ ես սիրում եմ:

Կյանքի ու մահվան արնոտ փշերը,
Արհամարում եմ:
Ուղղակի հիմա ես երջանիկ եմ,
Որ քեզ սիրում եմ:

Ու թող այլևս հոգիս չցավա,
Կյանքս ապրում եմ:
Ես ոչ հիմար եմ, ոչ էլ իմաստուն,
Միայն սիրում եմ:

Չէ± որ կատարվեց աշխարհիս իրավ,
Մեծ արարումն:
Տիեզերական հազվադեպ պայթյուն,
Ինձ էլ սիրում են:

Ու երջանիկի բնորոշ զգացմունք,
Եթե բարում եմ:
Աշխարհիս բոլոր իմ մերձավորներ,
Ձեզ էլ սիրում եմ: 

Թողեք ձեր մեկնաբանությունը