Իմ գեղեցկություն

Նորից հաշտվեցինք, ի՜նչ երջանկություն,
Նորից աշխարհիս գույնը վառվռաց:
Նորից իմն ես դու իմ գեղեցկություն,
Նորից իմ սրտի խաղը թրթռաց:

Ու կրկին ես քեզ սիրում եմ անկեղծ,
Չնայած խանդդ մեզ վիհն էր տանում:
Նորից իմն ես դու սեր ամենամեծ,
Նորից ճախրում ենք երկնի անհունում:

Ու հիմա սերս ուժգին ավելի,
Աստծո կամքն էր դա, որ նորից կապեց:
Իմ անուշաբույր սեր իմ նազելի,
Նորից սրտիս մեջ կրակներ վառվեց:

Ու սա է բանը անծայր օղակի,
Անվերջ բաժանում ու անվերջ տանջանք:
Հիմա սիրում եմ ես քեզ կրկնակի,
Ամեն բաժանում նոր սեր ու նոր կյանք:

Թողեք ձեր մեկնաբանությունը