Սպիտակ ճերմակություն
Հրեշտակներն են գլխիդ
թևածում,
Սպիտակ շղարշդ գլխաշոր
վառման,
Ու գլխներիս են թափվում,
տարածվում
Սպիտակ վարդերի թերթեր
աննման:
Ախ, դու իմ ճերմակ-ճերմակ
լուսաջան,
Տիրամոր անմեղ աջերի
նման,
Ինձ էլ տար այդպես
ճերմակ, փութաջան
Հիսուսի հացի ճերմակ
աղաման:
Ախ, ինչ հրաշք ես,
ինչ անմեղություն
Սպիտակ լուսամփոփ սևուկ
աչքերով,
Ինձ դու բեր ճերմակ
ապաշխարհություն,
Քո այդ երգեցիկ դայլայլ
կանչերով:
Ու թող հավերժը դառնա
մեզ օրրան,
Արարչի աջը քեզ միշտ
պահապան,
Իմ հրաշք, հավատ, իմ
վեհ սրբություն,
Իմ մաքրամքուր մեղքիս
մարդասպան:
Ու բեր ինձ հավերժ-հավերժ
փրկություն,
Գեղեցկությունդ Տերն
է նվիրել,
Իմ հոգու ծարավ, սրտիս
փափկություն,
Քեզ եմ իմ կյանքը հավերժ
նվիրել,
Դու ինձ տար հավերժ անմահություն:

